Ֆիզիկա 8

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոն, դեկտեմբերի 25 1642  Վուլստորպ Մանոր, Լինքոլնշիր, Անգլիայի թագավորություն[4] - մարտի 20 (31), 1727[5][6][3], Քենսինգթոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։