Կենսաբանություն

Էկոլոգիա

Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում… Читать далее Էկոլոգիա

Կենսաբանություն

Գենետիկա

Նկարագրեք ինչ է գենոտիպը և ֆենոտիպը Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ:Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Նկարագրել ժառանգականությունը և փոփոխականությունը Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:Փոփոխականությունը անհատական զարգացման ընթացքում դուստր օրգանիզմներում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է: Որոնք են դոմինանտ և ռեցեսիվ գեները։Դոմինանտ  գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության… Читать далее Գենետիկա

Կենսաբանություն

Նուկլեինաթթուներ և Սպիտակուցներ

Սպիտակուցների բնափոխման օրինակներ։Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ հավի ձվի անդարձելի բնափոխումը, երբ ձվի սպիտակուցները պնդանում են։ Նուկլեինաթթուների կառուցվածքն համեմատել սպիտակուցների հետ։Սպիտակուցների մոնոմերները ամինաթթուներն են, իսկ նուկլեինաթթուներինը՝ նուկլեոտիդներ։Սպիտակուցների մեջ կա թթվածին, ածխածին, ազոտ և ջրածին, իսկ նուկլեինաթթուների մեջ կա միայն ածխաջրեր, ազոտական որոշակի հիմքեր և ֆոսֆորական թթու։

Կենսաբանություն

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով:Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը: Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ: Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին: Խառը  նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։… Читать далее Նյարդային համակարգ

Կենսաբանություն

Հյուսվածքներ

Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն իրարից տարբերվում են կառուցվածքով և նշանակությամբ: Դրա արդյունքում միանման բջիջները խումբ են կազմում և միասին իրականացնում գործառույթ:Գործառույթը նույնական բջիջների խմբավորված և միասնական աշխատանքն է:Այդպիսի գործառույթներ են օրգանիզմի պաշտպանությունը, սնուցումը, նյութերի տեղաշարժը և այլն: Բջիջների նման տարբերակումը կոչվում է մասնագիտացում: Մասնագիտացված բջիջները առաջացնում են հյուսվածք: Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:Ստացվում է, որ… Читать далее Հյուսվածքներ

Կենսաբանություն

Ներզատական գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ խառը, ներզատական, արտազատական:Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։Մակերիկամներ Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից:… Читать далее Ներզատական գեղձեր

Կենսաբանություն

Մարտ ամսվա անփոփում

Ներկայացնել Տափակ որդերի ընդանուր բնութագիրը Օղակավոր որդերը անողնաշարավոր կենդանիների տիպ է։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։Ներկայացնել Տափակ որդերի բազմացումը:Թարթիչավոր որդերը բազմանում են անսեռ և սեռական եղանակով։ Անսեռ բազմացումը որոշ եռաճյուղաղիքավոր տեսակների մոտ դիտվում է ամռանը։ Որդերի մարմինը սկզբում կիսվում է երկու մասի։ Գոյացած զույգ դուստր առանձնյակները, մինչև իրարից անջատվելը, նորից կիսվում են և այսպես գոյանում է 4 և… Читать далее Մարտ ամսվա անփոփում

Կենսաբանություն

Օղակավոր որդեր

Օղակավոր որդերը անողնաշարավոր կենդանիների տիպ է։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է… Читать далее Օղակավոր որդեր

Կենսաբանություն

Կանաչ էվգլենա

Կանաչ էվգլենան միաբջիջ էվգլենային ջրիմուռների ցեղ է։ Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ:  Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով:  Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ: Սննդառությունը  Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ… Читать далее Կանաչ էվգլենա