Հայոց լ․ 8

Թեստ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։

1․ անձկություն, վերամբարձ, արվարձան (ձ կամ ց)
2․ հու-կու, դ-խուհի, պատ-գամբ (ժ կամ շ)
3․ ջրախեղ-, ստահո-, բաղդա-ել (դ կամ տ)
4․ խոչ-նդոտ, լուս-նկա, կոր-նթարդ (ը-ն գրվում է կամ չի գրվում)

2․ Ո՞ր շարքի բոլոր հատուկ անունների երկրորդ բաղադրիչներն են գրվում փոքրատառով։

1․ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ, ՄՈՒՇԵԶ ՍՊԱՐԱՊԵՏ, ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆ․
2․ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ, ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ, ՕՐԻՈՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ․
3․ ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ, ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅԿԱԼ ԼԻՃ․
4․ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏ, ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ, ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ․

3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում են տառերի և հնչյունների քանակները անհավասար։

1․ թթվածին,մեկուսի, թևավոր
2․ ընդհանուր, որսորդ, ակնդետ
3. հապշտապ, եղջյուր, գլխավոր
4․ արմավենի, գիսաստղ, արևելք

4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում սղում կա։

1․ մանրաքանդակ, քրմապետ, ծանրորդ
2․ սառցահատ, երկրագունդ, գարնանային
3․ գունազարդ, բազմանշանակ, փախստական
4․ վարչություն, ջրարբի, ալրաղաց

5․ Ո՞ր շարքում թվականի կազմության կամ գրության սխալ չկա։

1․ վեցերրորդ, քսանիններորդ, 2-րդ
2․ քառորդ, երեսուն, տասերկու
3․ վաթսուն, մեկ-երկրորդ, 1-ին
4․ երրորդ, 7-ական, ութսուն

6․ Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա։

1․ Դարբինները կիրակի օրը կռանը խփում են սալին, որպեսզի իբրև թե Արտավազդի շղթաներն ամրանան։
2․ Աշունն ավարտին մոտ էր, և օդի մեջ արդեն զգացվում էր ձմռան շունչը։
3․ Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառը պտուղները։
4․ Երեկո էր, բայց անցորդների երփևեկը դեռ չէև դադարում․ նրանց քայլերի տակ տնքում էին մայթերը։

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են որոշյալ դերանուններ։

1․ ամեն ոք, յուրաքանչյուրը, ինքս
2․ ամենայն, ողջ, ամեն մի
3․ համայն, ամեն մեկը, որևէ
4․ ոչինչ, ամենը, բոլոր

8․ Ո՞ր բառում առանձին գործածություն չունեցող արմատ չկա։

1․ խոսափող
2․ ազատամիտ
3․ բազմաթիվ
4․ դիմանկար

9․ Ո՞րն է ստորադասական նախադասություն։

1․ Բացվում էր գարունը, հալոցքն էր սկսվում, և առվակներով ձյունաջուրը հոսում էր։
2․ Տղան թիկնել էր քարին ու նայում էր դիմացի բլուրներին։
3․ Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։
4․ Նա ուշ աշնանը այգու դուռը փակում էր, որպեսզի գայլ ու գազան չպատսպարվեն ներսում։

10․ Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Մանուկները միշտ գնում էին ծանոթ արահետով, ․․․․․․․․

1․ թեև բոլորն արտաքուստ հանգիստ էին ու խաղաղ։
2․ որտեղ հողը փխուր է, մարդկանց ոտքերը փորել էին նեղ ճանապարհ։
3․ որովհեհև մյուսները նրանց երկյուղալի են թվում։
4․ որը հայտնի չէ թե երբ էր կառուցվել։

11․ Ո՞ր հատվածում մակդիր չկա։

1․ Նրա համազգեստին ուսադիրներ կային, կրծքի վրա աջ ուսից շեղակի իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը։
2․ Ահաբեկված բազմությունը հանկարծ սկսում է բարձր և անհոգ հռհռալ դիվային մի ծիծաղով։
3․ Երբ իջնում էր աշունը, քարավանները կրկին հետ էին դառնում դեպի իրենց անծայրածիր թախծոտ անապատները։
4․ Անողոք ցուրտը սառեցնում էր ձյունը, կարծրացնում, և ձյունը սկսում էր ոտքերի տակ խշշալ։

12․ Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա։

1․ Իր զավակների հեռանալուց հետո՝ նա գտնվում էր հոգեկան խորին տագնապի մեջ։
2․ Նրա դրությունը նման էր դատապարտյալի վերջին րոպեներին, որ սպասում է՝ ահա դահիճները կմտնեն։
3․ Կրկին մոտեցավ դռանը՝ ստուգելու՝ արդյոք փակվա՞ծ էր։
4․ Նրա դեմքն այժմ խաղաղ էր․ նա գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրեն։

13․ Նախադասությունները դասավորիր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ Գրիր միայն նախադասությունների համարները։

1․ Նրա անհաջողությունների պատճառն այն է, որ նա շատ ավելի մեծ երազող էր ու գեղեցիկը սիրոց պոետ, քան ֆերմեր։
2․ Պոետների նման քեռիս մի բանի էր ձգտում՝ գեղեցկության․ նա կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես։
3․ Իմ քեռին թերևս ամենաձախորդ ֆերմերն էր ամբողջ աշխարհում։
4․ Ուատի քեռուս հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով ու տեսքով հիանալու և ոչ թե բերք ստանալու գաղափարը։

Պատասխան՝ ———————————

14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառակազմության սխալը և ուղղի՛ր։

Հնագետները զգուշությամբ կավից զատում էին օրեկան մի ուլունք կամ վաղնջական ժամանակներից հողի անհուն խորքերում թաղված մի կուժ։

Պատասխան՝ սխալ է՝
պետք է լինի՝


1. Հակառակ մորս հեզահամբույր բնավորության՝ նրա հայրը՝ պապս, խստա-բարո մի մարդ էր: 2. Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը

ամբողջ կյանքում բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել: 3. Կերել էր

իր հոր հարստությունը, մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոս-

քը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել վերջացրել էր, որդիներն էին

մեծացել, և նրանց հաշվին էր ապրում:

4. Մի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե շուկա գնա (եթե գնա), ինչ պիտի

առնի, և այդ համարում էր աշխատանք:

5. Ձին նստել և այգի գնալ-գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև

պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ:

6. Երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցում է, ոչ մի աղոթք

չէր կրճատում, որովհետև պապս՝ նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից

բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը:

7. Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին

հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ և այլն:

II

1. Պապս սովորություն ուներ, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, ան-

պայման ծրարը պետք է մկրատով կտրեր` բաց անելու համար: 2. Տատս անհամ-

բերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ որդիներից

մեկի նամակի ընթերցմանը, բայց պապս համառորեն բաց չէր անում, մինչև մկրա-

տը գտներ, իսկ եթե մկրատն օրերով չգտներ, օրերով բաց չէր անում: 3. Բանալուց

հետո էլ երկար-բարակ ակնոցն էր մաքրում, մի բաժակ օղի էր խմում, հազում էր և

ապա սկսում էր կարդալ: 4. Եվ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր

ասում, որպեսզի պարունակությանը վերահասու լինի և հետո դարձնի ընտանիքի

մյուս անդամների սեփականությունը:

Ըստ Վահան Թոթովենցի

17 Պապի բնավորությունը բնութագրելիս հեղինակը հետևյալ բառերից ո՞րը չի

գործածել:

1) ամբարտավանություն

2) խստաբարո

3) համառություն

4) արդարամիտ

18.Ո՞րն է կանթեղ բառի հոմանիշը:

1) ճրագ

2) խունկ

3) տանիք

4) գավազան

19.I. 3 նախադասության մեջ ո՞ր բայն է հանդես եկել որպես անորոշ դերբայ:

1) կերել

2) մեծացել

3) անել

4) վերջացրել

— 36-

20.II 2 բարդ նախադասությունը քանի՞ պարզ նախադասությունից է բաղկացած
5

I հատվածի ո՞ր նախադասության մեջ բարդ բառ չկա:

1) 1

2) 4

3) 6

4) 7

Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ

սխալ կա:

Տատս անհամբերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր

իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցմանը:

1) ընթերցմանը – ուղիղ խնդիր

2) անհամբերությամբ — ձևի պարագա

3) նամակի — հատկացուցիչ

4) արցունքոտ – որոշիչ

I հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս չկա:

1) 2

2) 3

3) 4

4)5

Հեղինակը պապին ո՞ւմ հետ հակադրելով է սկսել տեքստը:

Պատասխան` մորս

Տեքստի ո՞ր բառն է նշանակում տեղյակ:Պատասխան`

II. 2 նախադասությունից դուրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող

բառը:

ընթերցման

I հատվածից դո՛ւրս գրիր մեկ բացահայտիչ։

Պատասխան` նրա հայրը՝ պապս

II. 3 նախադասությունից դուրս գրիր մեկ մակբայն

երկար-բարակ

I հատվածից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Պատասխան` մեծագույն

II. 4 նախադասությունից դուրս գրիր զուգադիր շաղկապը:

ոչ թե բարձրաձայն՝ այլ իր համար

1. 5 նախադասությունից դո՛ւրս գրիր այն բառը, որը որոշչի պաշտոն է կատարում:
Պատասխան` մի քանի հայոյանք

Оставьте комментарий