Uncategorized

Երևանի տեսարժան վայրեր

Մատենադարան

Մատենադարանը գտնվում է Երևանի սրտում և ամփոփում է իր մեջ հայ ժողովրդի անցած ուղու այն մասը, որը նվիրված է հայ գրերին: Մատենադարան նշանակում է գրերի պահոց: Այն սկզիբ է առնում դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը

Մատենադարանը աշխարհի այն եզակի թանգարաններից է, որտեղ կարող եք տեսնել ձեռագրերի հսկայական հավաքածու՝ թվագրվող միջնադարից շատ ավելի առաջ:

Կասկադ համալիր

Սա և՛ երևանցիների, և՛ զբոսաշրջիկների ամենասիրելի  վայրերից մեկն է: Համալիրը ստեղծվել է 1970 թվականին, որի նպատակն էր իրար կապել Երևանի հարավային և հյուսիսային մասերը: Հետագա տարիներին անընդհատ վերափոխվել և կատարելագործվել է համալիրը, իսկ վերջնական տեսքի է բերվել 2002 թվականին՝ բարերար Լ. Գաֆեսճյանի հովանավորությամբ:

Оставьте комментарий