Կենսաբանություն

Գենետիկա

  1. Նկարագրեք ինչ է գենոտիպը և ֆենոտիպը
    Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ:
    Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ:
  2. Նկարագրել ժառանգականությունը և փոփոխականությունը
    Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:
    Փոփոխականությունը անհատական զարգացման ընթացքում դուստր օրգանիզմներում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է:
  3. Որոնք են դոմինանտ և ռեցեսիվ գեները։
    Դոմինանտ  գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։ 
  4. Մենդելի առաջին և երկրոդ օրենքները
    Մենդելի առաջին օրենքը 
    Առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
    Մենդելի երկրորդ օրենքը
    Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Оставьте комментарий