Գրականություն

Անիմաստ քննադատություններ

Նկատել եմ վերջերս որ բոլորը սկսել են քննադատել բոլորին, նույնիսկ ինքները իրենց: Հագուստը, մազերը, նախասիրությունները, ճաշակը և այլն: Ամեն անգամ քննադատելով դիմացինին մենք փորձում ենք փոխել մարդուն: Օրինակ եթե նորաձևության մեջ է ինչ որ տեսակի հագուստ է, բոլորը փորձում են հագնվել նույն կերպ և հենց տեսնում ենք ուրիշ հագուստով մարդու սկսում ենք քննադատել: Մոռանում ենք որ կարելի է լինել տարբեր, որ կարելի է լինել ուրիշ, որ լինել դուրս մոխրագույն մասսաից հանցագործություն չէ: Բոլորս սկսել ենք իրար նմանվել որովհետև վախում ենք քննադատվելուց: Ամեն ինչ դառել է սև ու սպիտակ ու բոլորը մոռացել են ուրիշ գույների մասին: Իսկ երգի ճաշակը կամ սիրված ֆիլմերի ու մուլտֆիլմերի: Ինչ որ մեկին դուր չի գալիս դիմացինի ճաշակը ու նա մինչև վերջ կփորձի համոզել դիմացինին որ նա այլըս չլսի երգ որը իրեն դու է գալիս կամ չնայի ֆիլմ որը սիրում է: Բոլորս տարբեր ենք, պետք է դա հիշել:

Оставьте комментарий