Uncategorized

Արդարություն

Իմ կարծիքով արդարություն ասվածը գտնվում է մարդու ուղեղի կենտրոնում մի փոքրիկ անցքի մեջ, որտեղից էլ, եթե մարդն ուզում է արդար ինչ-որ երևույթ դատել, կամ արդար լինել ուղեղում, սկսվում է կապը արդարության հետ: Հետո ուղեղը սկսում է օգտագործել այդ արդար լինելը և մարդը սկսում է լինել այդ պահին արդար: Այն մարդիկ ովքեր ավելի արդար են ամեն ինչում նրանց այդ ուղեղի կենտրոնի փոքրիկ անցքը մեծ է և միջի լույսը ավելի ուժեղ է: Իսկ այն մարդիկ, ովքեր միշտ են արդար նրանց մոտ կապը միշտ պահպանված է անցքի և ուղեղի միջև: Սակայն կա մի երևույթ, որի ժամանակ արդարության կապը ուղեղի հետ ընդհատվում է կամ ընդհատվելուց հետո լույսը մարում է: Դա լինում է այն ժամանակ, երբ մարդու հանդեպ չեն լինում արդարացի: Այդպիսի մարդիկ ունեն հակառակը, այսինքն անարդարությունը:

Оставьте комментарий