Հայոց լ․ 8

Գործնական աշխատանք 12/13/2022

55․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկճյուղ
Երքգլխանի
Քառակի
Յոթյակ
Իննամյա
Տասյակ
Քառասունապատիկ
Առաջնակի

56. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա․Մարդն իր կյանքի 70-յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000-հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000-երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70-յոթանասուն տարիներից 13-ը-տասներեքը ծախսում է խոսակցությունների, 6-վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100-հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը-մեկ երրորդ քնած  է անցկացնում:

բ․Կալիֆոռնիացի 40-ամյա-քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99-ինսունինը օր 13-տասներեք ժամ 13-տասներեք րոպեում, 6-վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904-չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: 1-մեկ օրում անցնում էր միջին հաշվով 50-հիսուն կիլոմետր:

57․Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է: 

Կրիան ու նապաստակը վիճաբանեցին, թե ով է ավելի արագ վազում։ Խոսքով միմիանց բան չկարողացան համոզել, որոշեցին մրցել։ Հանդիպման տեղը որոշեցին, ու առանձնացան։ Նապաստակը վստահ էր, որ ինքն իսկապես արագավազ է։ Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա, ու ճանապարհի ծայրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա։ Իսկ կրիան հասկանում էր, որ ինքն դանդաղշարժ է, դրա համար էլ անդադար վազում էր։ Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի տիտղոսը:Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է: 

58․Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում: 

Оставьте комментарий