Ֆիզիկա 8

 Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  
§23. Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակներ: Սեփական տատանումների պարբերությունը:
§24. Ռեզոնանասի երևույթը:               

1. Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:
Ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե ճոճանակի վրա ազդող դիմադրության և շփման ուժերը բացակայում են:

2.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

3. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը՝ պոտենցիալ: Թեև այն էներգիաներից յուրաքանչյուրն առանձին-առանձին փոփոխվում է, բայց դրանց գումարը, որը գնդիկի լրիվ մեխանիկական էներգիան է, անփոփոխ է:

4. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

5. Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:
Չմարող տատանումներ հնարավոր են այնպիսի պայմաններում, երբ բացակայում է ինչպես շփումը, այնօես էլ՝ օդի դիմադրությունը: Այդ դեպքում համակարգը (թելավոր, մասնավորապես՝ մաթեմատիկական ճոճոնակը, զսպանակավոր ճոճոնակը և այլն) կատարում են անփոփոխ լայնույթով տատանումներ:

6. Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:
Փոքր լայնույթով տատանումների դեպքում մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված չէ լայնույթից:
Մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված չէ ճոճանակի գնդիկի զանգվածից:

Մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված է ճոճոնակի թելի երկարությունից:
Ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված է ազատ անկման արագացումից:

7. Ինչ մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:
Զսպանակավոր ճոճոնակի սեփական տատանումների պարբերությունը կախված է միայն ճոճոնակի բնութագրող պարամետրերից:

8. Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:
Հասարակածում: g = 9,78մ/վ2
Երևանի աշխարհագրական լայնությունում (40o): g = 9,80մ/վ2
Բևեռներում: g = 9,83մ/վ2

9. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:
Դիմադրության ուժերի առկայությամբ հարկադրական տատանումները չեն մարում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի վրա ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ, որն անվանում են հարկադրող ուժ:

10. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:
Հարկադրական տատանումների լայնությունը կախված է հարկադրող ուժի հաճախականությունից:

11. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:
Դիմադրության ուժերի առկայությամբ հարկադրական տատանումները չեն մարում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի վրա ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ, որն անվանում են հարկադրող ուժ:

12. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:
Հարկադրական տատանումների լայնությունը կախված է հարկադրող ուժի հաճախականությունից:

13. Ինչ է ռեզոնանսը:
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախականությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:

Խնդիր 1. Ժամացույցի ճոճանակի տատանումը, ջերմաստիճանի սեզոնային փոփոխությունները, ժամացույցի սլաքի շարժումը, լարի թրթռումը, օդանավի թևերի թրթռումը, Երկրի շարժումը Արեգակի շուրջը, էլեկտրական հոսանքի ցանցում լարման տատանումները կրկնելիության հատկություն ունեն: Նշված գործընթացներից ո՞րը կարելի է անվանել մեխանիկական տատանողական գործընթացներ:
Ժամացույցի ճոճանակի տատանումը
Խնդիր 2. Զսպանակի վրա ամրացված գնդիկի տատնումները հնարավո՞ր կլինեն արդյոք, եթե ամբողջ համակարգը բերվի անկշռելիության վիճակի:
Այո
Խնդիր 3. Ժամացույցի ճոճանակը կատարում է շարունակական ներդաշնակ չմարող տատանումներ: Նշված մեծություններից ո՞րոնք են հաստատուն և որոնք փոփոխական՝ տեղաշարժը, ամպլիտուդիան,պարբերությունը, հաճախությունը, արագությունը, արագացումը:
Նշվածներից բոլորն էլ հաստատուն են։

Оставьте комментарий